20/03/2018 14:22
Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով մահացել են ավտոբուսի ուղևորն ու բեռնատարի վարորդը
Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը, փոխանցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։ 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։