21/03/2018 14:00
Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել. Լուսանկարներ
«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։
Նստացույցի պատճառը «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով երեկ հրապարակված դատավճիռն է։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման էր դատապարտվել, իսկ 2017-ի մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում:
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։