21/03/2018 12:35
Իսրայելը 10 տարի անց ստանձնել է Սիրիայի միջուկային ռեակտորի ոչնչացման պատասխանատվությունը
Իսրայելի բանակը չորեքշաբթի պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիսարևելքի Դեյր էզ Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով բանակի մամուլի հաղորդագրությանը:
«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի բանակն աշխարհին տեղեկատվություն է հայտնում հանգուցային գործողության մասին, որը ապաէսկալացման հանգեցրեց տարածաշրջանում», - ասված է բանակի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
«2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրեցին Սիրիայի միջուկային ռեակտորը,- ասված է մամուլի տեղեկագրում:- Այն պետք է արդեն պատրաստ լիներ, այնպես որ գործողությունը թույլ տվեց վերացնել Իսրայելի և ամբողջ տարածաշրջանի գոյության սպառնալիքը»:
«Մրգատու այգի» կոդային անվանումով գործողությանը, հաղորդագրության համաձայն, մասնակցել են F-15 և F-16 կործանիչներ:
For the first time ever, 10 years later, the IAF reveals to the world a key operation to de-escalate conflict in the region. Could keep a secret like this?
— IDF (@IDFSpokesperson) March 21, 2018
Read more: https://t.co/UStChpKLdm