21/03/2018 12:00
Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին:
Նրա օգտին քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 27:
Հ.Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Հ.Թովմասյանը շնորհակալություն հայտնեց բոլորին վստահության համար։
«Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ», - հայտարարեց Թովմասյանը։