21/03/2018 13:03
Տուսկն առաջարկել է քիմիական անվտանգության ոլորտում ամրապնդել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդի անդամներին ուղղված նամակում հայտարարել է քիմիական, կենսաբանական և միջուկային անվտանգության ոլորտներում ԵՄ և ՆԱՏՕ համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Սոլբերիում գրոհի ֆոնին մենք պետք է ոչ միայն մեր համերաշխությունն արտահայտենք Մեծ Բրիտանիայի նկատմամբ, այլ նաև գործնական հետևություններ անենք, քանի որ այդ միջադեպը մարտահրավեր է նետում մեր ընդհանուր անվտանգությանը», – հայտարարել է Տուսկը։
Նա նաև նշել է ԵՄ երկրների՝ հիբրիդային գրոհներին, մասնավորապես ինֆորմացիոն ոլորտում գրոհներին դիմակայելու ունակության ավելացման անհրաժեշտության մասին։
Դ.Տուսկն ավելացրել է, որ համատեղ ընթրիքի ժամանակ ԵՄ առաջնորդները կքննարկեն Սոլսբերիում գրոհի վերաբերյալ հետևությունները։