21/03/2018 14:07
ՄքՔեյնը քննադատել է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանում կայացած նախագահին ընտրություններում հաղթելու առթիվ, հայտնում է «Известия»-ն:
«Պուտինին շնորհավորելով՝ Թրամփը վիրավորել է յուրաքանչյուր ռուս քաղաքացու, որին զրկել են ազատ ու արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից», - քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է նրա կայքը:
Ամերիկացի նախագահը «հանդես չի գալիս որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ կեղծ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելով բռնապետերի»:
Sen. McCain on Pres. Trump congratulating Putin on election win: “An American president does not lead the Free World by congratulating dictators on winning sham elections." https://t.co/BWlZoRJgaO pic.twitter.com/fBs8fduKhb
— ABC News (@ABC) March 20, 2018