21/03/2018 20:46
Պորտուգալիայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը (Տեսանյութ)
Աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը ցուցադրել են Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքում՝ շոկոլադի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Այն արժե 7700 դոլար: Հեղինակն է շոկոլատյե Դանիել Գոմեշը: Արժեքը կապված է բաղադրության հետ: Օգտագործվել է զաֆրան, «Պերիգոր» սպիտակ տրյուֆել, տրյուֆելային յուղ, որի շնորհիվ միջուկը դառնում է հյութեղ, սննդային ոսկու շերտեր և մադագասկարյան վանիլ:
Այն պատրաստված է ադամանդի տեսքով և ծածկված է 23 կարատանոց ոսկով: