21/03/2018 13:34
Ուելսում կործանվել է բրիտանական ՌՕՈՒ-ի ինքնաթիռ
Ուելսում տեղակայված բրիտանական ռազմաօդային ուժերի բազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բազայի հրամանատարությանը:
Կործանված Hawk ինքնաթիռը պատկանել է Red Arrows օդաչուների խմբին:
«Ռազմաօդային ուժերը կարող են հաստատել, որ միջադեպի հետևանքով մահացել է ինժեները… մահացածի ընտանիքը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին», - ասվում է ավիաբազայի հրամանատար Նիք Տաքեր-Լոուի հայտարարությունում:
Օդաչուն աննշան վնասվածքներ է ստացել. նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: