21/03/2018 14:14
Արևելյան Ղուտայում երրորդ հումանիտար միջանցքն է գործարկվել սիրիացիների համար
Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում սկսել է գործել երրորդ հումանիտար միջանցքը, ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, որը տարածել Է «Россия-24» հեռուստաալիքը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ ահաբեկիչներից ազատագրված Սակբա և Քաֆեր-Բաթնա բնակավայրեր է հասցվել հումանիտար օգնություն, այնտեղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մինչև մարտի 21-ը Արևելյան Ղուտայում գործում էր երկու հումանիտար միջանցք: Դրանցից մեկն անցնում է Մուհայյամ ալ Վաֆեդին բնակավայրով, երկրորդը նախատեսված է Արբիլ, Խազե, Սակբա բնակավայրերից խաղաղ բնակչության դուրս գալու համար:
Փետրվարի վերջից դրանցով կարողացել է զինյալների կողմից վերահսկվող տարածքներից հեռանալ ավելի քան 80 հազար մարդ: