21/03/2018 13:43
Տեխասում 3 շաբաթում 6-րդ պայթյունն է որոտացել
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 1 մարդ: Սա արդեն 6-րդ պայթյունն է երեք շաբաթվա ընթացքում: Ընդհանուր մահացել է 2 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունն ու ՀԴԲ-ն միջադեպերը միմյանց հետ կապված են համարում, սակայն կազմակերպչին գտնել դեռ չի հաջողվում:
Ավելի վաղ՝ երեքշաբթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պայթյունները «հիվանդ մարդկանց » ձեռքի գործն է և խոստացել գտնել հանցագործին: