22/03/2018 18:25
Հռոմի պապը Դուբլինում մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս տարվա օգոստոսին այցելելու է Իռլանդիա՝ ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Դուբլինում, հայտնում է РИА Новости-ն:
«Ընտանիքների համաշխարհային հանդիպման կապակցությամբ ես մտադիր եմ այս տարվա օգոստոսի 25-ին երկու օրով ուղևորվելԴուբլին», - հայտարարել է քահանայապետն ինքը՝ նախօրեին հանդես գալով Վատիկանում անցկացված համընդհանուր ունկնդրության ընթացքում:
«Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական իշխանություններին, եպիսկոպոսներին, Դուբլինի եպիսկոպոսին և բոլոր նրանց, ովքեր համագործակցել են այդ ուղևորության նախապատրաստման նպատակով: Շնորհակալությո՛ւն», - ասել է Ֆրանցիսկոսը:
Ընտանիքների համաշխարհային հանդիպումը յուրաքանչյուր երեք տարին մեկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից անցկացվում է աշխարհականների, ընտանիքների և կյանքի գործերով Վատիկանի Դիկաստերիայի հովանու ներքո: