22/03/2018 16:43
Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպմանը
Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մարտի 22-ին Փարիզում կմասնակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի բարձր մակարդակի նախապատրաստական հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։