22/03/2018 22:06
Ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն չունի. Շարմազանով
Հայաաստանի Հանրապետական կուսակցությունում պաշտոնական քննարկում չի ծավալվեն ՀՀ վարչապետի հարցի շուրջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
«Իր հարցազրուցյում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է», - նշեց նա:
ՀՀԿ խոսնակը նշեց՝ կուսակցությունը պետք է կատարի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից:
«Մինչ օրս ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, մենք պաշտոնապես ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստում դեռ չենք անդրադարձել այդ հարցին», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս հարցի շուրջ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ակաները տարբեր կարծիքներ են արտահայտել:
«ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները, վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում, ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի։ Սա իմ կարծիքն է, որը կիսում են նաև շատ ՀՀԿ-ականներ», - ասաց նա: