22/03/2018 11:41
Բակո Սահակյանը այցը ԱՄՆ որոշակի դրական տեղաշարժի բերեց. Գուրգեն Եղիազարյան
Բակո Սահակյանի այցն ԱՄՆ ավելի քան լավ անցավ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նա ընդգծեց, որ Արցախը մինչև օրս շատ երկրների կողմից ճանաչված չէ, ու այս կոնտեքստում նման այցը միտված էր այն ճանաչելի դարձնելուն:
«Նույնիսկ հույս եմ փայփայում, որ նրա այցը որոշակի դրական տեղաշարժի բերեց: Դա երևում էր ընդհանուր տրամադրությունից, Բակո Սահակյանից, այն կոնգրեսականներից, որոնք շփվում էին նրա հետ: Հույս ունեմ, որ նույն այցելությունները Բակո Սահակյանը կշարունակի Եվրոպայում», - նշեց նա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը մանրամասնել էր, թե օրակարգային ինչ հարցեր էին ընդգրկված նախագահի հանդիպումներում: Աբրահամյանը նշել էր, որ ԱՄՆ կոնգրեսում կայացած հանդիպումների ընթացքում նախագահը հնարավորություն է ունեցել բարձր հարթակից խոսել Արցախի զարգացման, արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու, Ադրբեջանի հետ չավարտվող պատերազմի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին: