22/03/2018 22:13
Ով է փոխարինելու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնոմ Արմեն Սարգսյանին. Պարզաբանում է Շարմազանովը
ՀՀԿ-ն չի քննարկել, թե ով է փոխարինելու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնոմ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
«Որևէ քննարկում չի իրականացվել։ Դա ՀՀԿ Գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներից վեր է, իրավունք չունենք քննարկել նման հարց», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ թե ով կընտրվի, վարչապետը կներկայցնի, ՀՀ նորընտիր նախագահն էլ կներկայացնի անունը:
«Այս պահին ՀՀԿ-ն նման քննարկում չի ծավալել», - ասաց նա: