22/03/2018 22:09
Մենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք. Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է ՊՆ-ում նախագահի ելույթը, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը մի քանի կարևոր շեշտադրում արեց: Նա ասաց, որ անվտանգության խնդիրները մնում են մեր երկրի կարևորագույն մարտահրավերներից, Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և որ մենք խնդրի խաղաղ արգավորման կողմնակից ենք», - ասաց Շարմազանովը:
Նախագահի ելույթից նա նաև առաձնացրեց այն կետը, որում ասվում է, որ, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների ու բանակցությունների, հետևաբար ՀՀ-ն մի կողմից դիվանագիտական ճակատում պիտի ամրագրի իր դիրքերն ու պաշտպանի ՀՀ ու Արցախի շահերը, և մյուս կողմից անի քայլեր՝ հզորացնելու զինված ուժերը:
ՀՀԿ խոսնակը հայտնեց, որ Գործադիր մարմինն անդրադարձել է նաև ՊՆ յոթնամյա զարգացման ծրագրին, ինչպես նաև հունիսին տեղի ունենալիք համայնքային ընտրություններին, որոնց էլ նախապատրաստվելու են: