22/03/2018 21:00
Օդաչուին հաջողվել է խափանված շարժիչը գործի դնել գետնից մի քանի մետրի վրա (Տեսանյութ)
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը: Նա այն կարողանում է գործ դնել գետնից մի քանի մետրի վրա, հայտնում է РИА Новости-ն:
Բարբերն իր բիպլանով բարձրագույն օդանավավարման Pitts ֆիգուրներ էր կատարում Ֆլորիդայի Քորալ Սփրինգսի երկնքում: Անսպասելիորեն պտուտակը դադարում է գործել, և ինքնաթիռն սկսում է ընկնել:
Օդաչուն կարողանում է ինքնաթիռն ուղղել դեպի այն ճանապարհը, որտեղ հնարավոր լիներ վայրէջք կատարել, սակայն վերջին պահին շարժիչն, այնուամենայնիվ, գործի է ընկնում: Բարբերը ուրախ բացականչում է և շարունակում թռիչքը: