22/03/2018 20:45
Առաջին խելացի խաչմերուկը Երևանում (Տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մի խաչմերուկում։
Սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։ Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։
Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կլինեն խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։