23/03/2018 21:00
Slack-ն ընկերություններին կտրամադրի աշխատակիցների անձնական զրույցը
Slack կորպորատիվ մեսենջերը թույլ կտա ընկերություններին առանց նախազգուշացման աշխատակիցների անձնական նամակագրությունը բեռնել: Այս մասին գրում է Gizmodo-ն:
Քաղաքականությունը կփոխվի այս տարվա ապրիլի 20-ից. Compliance Exports գործառույթին կփոխարինի Self-service export գործիքը: Ընդ որում՝ նոր գործիքն ավտոմատ կերպով է արխիվացնելու անձնական չատերի հաղորդագրությունները:
Նոր գործիքից կկարողանան օգտվել ստանդարտ և անվճար բաժանորդագրություն ունեցողները: Սակայն նրանք պետք է հայտնեն, թե ինչի՞ համար է անհրաժեշտ տեղեկատվությունը: