23/03/2018 09:46
«Հրապարակ». Գեղարքունիքի մարզպետի քեռին Վարդենիսում նոր պաշտոնի է նշանակվել
«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։ Մարզպետարանի կայքում դեռ նրա կենսագրական տվյալները չեն տեղադրել, որ պարզ դառնա, թե նախկինում որտեղ է աշխատել և կարող է արդյոք գլուխ հանել այդ գործից։ Այս պաշտոնը թափուր էր Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո:
Մեզ ասացին, որ մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել, Բոթոյանն էլ նրան նշանակել է։ Մարզպետարանից չմեկնաբանեցին այս տեղեկությունը, միայն հաստատեցին, որ Դավթյանը նշանակվել է»: