23/03/2018 10:04
«Հրապարակ». Կարեն Շախմուրադյանն Աջափնյակում շուտով «Գարաժ մոլ» կբացի
«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանը զբաղված է՝ «մոլ» կառուցելով։ Նա գործող խորհրդարանում չկա, իսկ նախորդում էլ կեսից հայտնվեց՝ փոխարինելով նախարար դարձած Արծվիկ Մինասյանին։ Հիմա նորից վերադարձել է իրեն հարազատ միջավայր՝ ավտոբիզնես։
« «Կարկոմավտոյի» համասեփականատեր Կարեն Շախմուրադյանը, հետ չմնալով Հայաստանում ծավալված մոլամանիայից, Աջափնյակում «մոլ» է կառուցում։ Այն կոչվելու է «Գարաժ մոլ» և զբաղվելու է ավտոպահեստամասերի, ավոտմեքենաների հետ կապված ամեն ինչի վաճառքով։ Հնարավոր է՝ ավտոմեքենաների երկրորդային վաճառքի շուկա գործի։ Նոր «մոլում» կգործեն նաև սուպերմարկետ և ֆիտնես սրահ։ «Գարաժ մոլը» նախատեսում են բացել աշնանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: