23/03/2018 09:35
«Փաստ». Վիվասել MTC կազմակերպությունը ակտիվ բանակցություններ է սկսել Ռոստելեկոմը գնելու նպատակով
«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ ռուսական ծագմամբ Բիլայն ընկերությունը բանակցություններ է վարել Ռոստելեկոմը գնելու համար:
«Սակայն բանակցությունները փակուղի են մտել մի պարզ պատճառով. միջազգային ընդունված կարգի համաձայն (Compliance), եթե շահագրգիռ կողմ կա, չի կարելի գործարքն օրինական համարել: Խոսքը վերաբերում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, ով փայատեր է Ռոստելեկոմում և շահագրգիռ անձ է համարվում: Դեպքերի այս ընթացքից հետո կրկին ռուսական ծագմամբ Վիվասել MTC կազմակերպությունը ակտիվ բանակցություններ է սկսել՝ Ռոստելեկոմը գնելու նպատակով», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: