23/03/2018 11:51
Մարտական պատրաստվածության պետն ի՞նչը պիտի գողնար, զինվո՞ր. Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին (Տեսանյութ)
Տաշած քարը գետնին չի մնա, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի նշանակմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը։
«Բաղմանյան Հայկազը արժանի տղա ա, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել է, միշտ առաջին գծում ա եղել, դրա համար ամեն մեկին իրա ծառայության համար պետությունը մատուցում ա։ Լավ կծառայեն` լավ կստանան, վատ՝ վատ, իսկ թերություն սաղս էլ կարանք ունենանք, անթերի մարդ չկա», - ասաց նա։
Սեյրան Սարոյանը չհամաձայնեց այն պնդումների հետ, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր նախկին պաշտոնից, որովհետև չարաշահումներ էր կատարել.
«Ի՞նչ ա գողացել, որտեղի՞ց, եթե մարդը մարտական պատրաստվածության պետն է, ի՞նչը պիտի գողնար՝ զինվո՞ր պիտի գողնար», - նշեց նա։
Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ տարածված լուրերը Սեյրան Սարոյանը սուտ որակեց՝ նշելով.
«Էդ մեղադրողը ղալաթ ա անում, գլուխն էլ պատին ա տալիս։ Թող գնան, իրա դեմ ասեն։ Բոլորդ էլ շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին ա խոսքը, ուղղակի սթից խոսում եք, գողացավ, չէ մի` բռնեց սպանեց, վամպիր ա»։
Հիշեցնենք, որ նախօրեին նախագահի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։
Ավելի վաղ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։ Նախարարը նշել էր, որ ազատման պատճառը «աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»։