23/03/2018 12:12
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Երևան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Երևան, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Բլոգերը նշել է, որ ապրիլի 20-ից 22-ը մասնակցելու է Երևանում կայանալիք «In Tour Expo 2018» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
«Ցուցահանդեսին ես ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը` «Լապշինի ճամփաներով դեպի Բաքու», ծրագրում ներառված է մեկնում Բաքու Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Կուրդախանա բանտում (all inclusive) և ծանր հանցանքների Բաքվի դատարանը: Ճամփորդության գինը պայմանագրային է: Կատակում եմ: Իրականում ցուցահանդեսի ժամանակ պատմելու եմ ճանփորդելու մասին` հետաքրքիր է լինելու, եկեք», - գրել է բլոգերը: