23/03/2018 14:59
Մարդասիրական ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաև այլ երկրների
Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝
· ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման և իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով.
· ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների և ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին.
·հակաականային գործողություններում տեխնիկական և մասնագիտական օժանդակության տրամադրում.
·հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին