23/03/2018 14:52
Մոլդովան հույս ունի դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ իր երկիրը 2018 թվականին դիտորդի կարգավիճակ կստանա Եվրասիական տնտեսական միությունում, հայտնում է «Известия»-ն։
«Դիտորդի կարգավիճակ ստանալու մեր դիմումը ստացել է կազմակերպության անդամ երկրների նախագահների հավանությունը», - նշել է նա։
Դոդոնը հավելել է նաև, որ մոլդովական արտադրողների համար ԵՏՄ–ն մեծ շուկա է, որը կարող է օգնել լուծել երկրի տնտեսական խնդիրներից շատերը։