Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին. Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին

23/03/2018 19:38

Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին. Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Ըստ աղբյուրի, իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել Նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար:

Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով` ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:



Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:

«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ մի՞գուցե չշարունակենք աշխատանքը, մի՞գուցե այն արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և նաև մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ մի՞գուցե անհրաժեշտություն կա, որպեսզի սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով:

Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետև հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետև այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին:

Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է:

Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը:



Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է:

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին: Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները: Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն:

Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում: Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,-հանդիպման սկզբում ասել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:

Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ներածական խոսքում արծարծված թեմաներին՝ տնտեսության մեջ ազատ մրցակցության ապահովման, կրթական համակարգի բարելավման, դատական համակարգի անկախության ապահովման և մի շարք այլ ուղղություններով պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, խոսել արձանագրված որոշակի հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Տվյալ բաժնի վերջին նյութերը