23/03/2018 11:41
Սարկոզիին արգելել են մուտք գործել Լիբիա
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ 2007-ի նախագահական ընտրաշավի ֆինանսավորման գործով ներկայացված մեղադրանքի շրջանակներում վերջինիս արգելվում է շփվել որոշ մարդկանց հետ և այցելել մի շարք երկրներ, այդ թվում և Լիբիա, հայտնում է РИА Новости-նч հղում անելով BFMTV-ին:
Հեռուստաալիքի տվյալով՝ Սարկոզին իրավունք չունի, օրինակ, հանդիպել գործով մյուս մեղադրյալների հետ, մասնավորապես, Ելիսեյան պալատի նախկին գլխավոր քարտուղար Կլոդ Գեանի հետ:
Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ Սարկոզին ձերբակալվել է Փարիզի արվարձաններից մեկում՝ OCLCIFF կոռուպցիայի և հարկային ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հարցով ծառայության գրասենյակում:
Սարկոզին ցուցմունք է տալիս իր 2007-ի նախընտրական քարոզարշավի՝ Լիբիայից հնարավոր ֆինանսավորման մասին գործի հետաքննության շրջանակում: