23/03/2018 20:30
Ավստրալիայում ավելի քան 130 դելֆին ափ է նետվել (Տեսանյութ)
Ավելի քան 130 գրինդա-դելֆին է սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարևմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում, հայտնել է PerthNow-ը:
Ընդամենը ցամաքում էր հայտնվել 150 կենդանի. այս պահին ողջ է մնացել դրանցից 15-ից ոչ ավելին: Դելֆինները գտնվում են ծանծաղուտում, և բնապահպանական ծառայությունների աշխատակիցները հույս ունեն, որ մակընթացության սկսվելով՝ դրանք կարող են հեռանալ ծոցի խորքերը:
Միաժամանակ ծավալվել են սատկած առանձնյակների լեշերի հավաքման աշխատանքները: Դրանցից կվերցնեն անալիզներ, որպեսզի փորձեն պարզել սատկելու պատճառները:
Western Australia: More than 150 whales have beached themselves near the south-west town of Augusta. Parks and Wildlife staff are on-site to save the 75 animals still alive. #7News pic.twitter.com/I1O1yxwhrM
— 7 News Brisbane (@7NewsBrisbane) March 23, 2018