23/03/2018 14:36
Ճապոնիայում սակուրան սկսել է ծաղկել (Տեսանյութ)
Ճապոնիայի հարավում սկսել է ծաղկել սակուրան, ինչպես նաև մեկնարկել է Japan Cherry Blossom ավանդական փառատոնը, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի հարավում՝ Օսակայում, ճապոնական բալենին ծաղկած կմնա մինչև ապրիլի սկզբները, իսկ հյուսիսային շրջաններում՝ Աոմորիում, Հոկայդոյում, Տոհոկուում, որտեղ ծաղկման շրջանն ավելի ուշ կմեկնարկի, այն կավարտվի ապրիլի կեսերին:
Տոկիոյում, որտեղ սակուրան կծաղկի մինչև ապրիլի 6-ը, փառատոնի անցկացման ամենահայտնի վայրը կլինի Սինձուկու-Գյոեն այգին, որտեղ հազարից ավելի ծառեր են աճում: