23/03/2018 15:19
«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջարկել է պետության 2018-2022թթ. օրակարգը (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց պետությունը վարչապետի պաշտոնում ղեկավարելու` իր մտադրության մասին։ «Այլընտրանքային նախագծերի խումբ»-ը նշել է, որ սա, մեծ հաշվով, անակնկալ չէր։
«Սա ստեղծված իրականության արդյունքն էր։ Այս պայմաններում շատ ավելի կարևոր է դառնում այն օրակարգը, որով նա պատրաստվում է ղեկավարել երկիրը։ Այդ մասին Ս. Սարգսյանը դեռ լռում է։ Թե ո՞ւր կգնա պետությունը, մեծապես կախված է հենց դրանից՝ նոր օրակարգից կամ դրա բացակայությունից։
Օրակարգի փոփոխությունն ուղղակիորեն ենթադրում է այն կրողների՝ վերնախավի փոփոխություն, որովհետև այսօրվա վերնախավը պատմականորեն սպառվել է։
«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջարկում է պետության օրակարգի՝ իր առանցքային կետերը», - նշված է խմբի տարածած հայտարարության մեջ: