24/03/2018 15:52
SpaceX-ը և Tesla-ն Facebook-ից ջնջվել են Մասկի թվիթից հետո
SpaceX և Tesla ընկերությունները ջնջել են էջերը Facebook-ից, իրենց հիմնադիր Իլոն Մասկի թվիթերյան գրառումից հետո: Դրա վրա ուշադրություն է դարձրել Reuters գործակալությունը:
Մարտի 23-ին Մասկը զրուցել է Twitter-ի օգտատերերի հետ: Նրան հորդորել են միանալ Facebook-ի բոյկոտին՝օգտատերերի տվյալների արտահոսքից հետո, և ջնջել SpaceX- ի էջը:
«Չգիտեի, որ այն գոյություն ունի: Մենք [ջնջում ենք] », - գրել է Մասկը:
Դրանից հետո մեկ այլ օգտատեր առաջարկել է ջնջել Tesla- ի էջը, որին Մասկը համաձայնություն է տվել:
Որոշ ժամանակ անց ընկերությունների էջերը դարձել են անհասանելի: