24/03/2018 14:38
Բարսելոնայում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 30 մարդ (Տեսանյութ)
Բարսելոնայում անկարգությունների ժամանակ տուժել է 27 մարդ: Իսպանական դատարանի որոշման դեմ է դուրս եկել 10 հազար մարդ, հայտնում է РБК-ն` հղում անելով El Mundo-ին։
«Ցուցարարները շշեր են նետել և ծխի պայթագլանիկներ այրել», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Գերագույն դատարանը Իսպանիայից հեռացած Կատալոնիայի կատավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և ևս 4 քաղաքական գործիչներին ձերբակալելու եվրոպական օրդեր է արձակել։ Գործը կապված է հոկտեմբերին Կատալոնիայում իրականացված հանրաքվեի հետ։
Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում և չի կարող վերադառնալ Իսպանիա, քանի որ նրան անմիջապես կձերբակալեն։
Ավելի վաղ ևս Գերագույն դատարանը Պուչդեմոնի ձերբակալության եվրոպական օրդեր էր արձակել, սակայն 2017 թվականի դեկտեմբերին այն հետ էր կանչել։
Cargas contra manifestantes cerca de la Delegación del Gobierno en Barcelona https://t.co/rIxsCiIggo pic.twitter.com/uW5IKKHiNT
— EL MUNDO (@elmundoes) March 23, 2018