24/03/2018 15:46
Թրամփը տրանսգենդերներին արգելել է բանակում ծառայել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրանսգենդերներին ԱՄՆ բանակում ծառայություն անցնել արգելելու մասին հուշագիր է ստորագրել, հայտնում է Reuters-ը:
Փաստաթղթում նշվում է, որ «գենդերային դիսֆորիայով» տառապող անձանց նկատմամբ գործում է ծառայություն անցնելու արգելքը, որոնց բժշկական օգնություն է անհրաժեշտ, սակայն «որոշ դեպքերում կարող են բացառություններ արվել»։
Հուշագրից հետևում է. որ բացառությունների վերաբերյալ որոշում կարող են կայացնել զինվորականները՝ տեղում: