24/03/2018 13:36
Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը
Մարտի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:
Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։