24/03/2018 14:00
Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների անցկացման օրն ու վայրը
ԿԺԴՀ-ն ընդունել է Կորեայի Հանրապետության առաջարկը՝ մարտի 29-ին բարձր մակարդակի վրա բանակցություններ անցկացնել՝ որոշելու ապրիլին միջկորեական գագաթնաժողովի անցկացման վայրն ու օրը, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական միավորման նախարարությանը։
Մարտի 22-ին Սեուլը Փհենյանին տեղեկացրել էր իր առաջարկի մասին։ Բանակցությունները կայանալու են Փհանմունձոմ սահմանամերձ կետում, ապառազմական գոտում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարավկորեական պատվիրակությունը, որի կազմում երեք մարդ է լինելու, ղեկավարելու է Չո Մյոն Գյոնը, մյուս անդամները նախագահի աշխատակազմի ու Ազգային հետախուզության ծառայության ներկայացուցիչներ են։