24/03/2018 14:59
Պեսկովը մեկնաբանել է Սկրիպալի գործի քննությունը
Ռուսաստանի ցանկությունը՝ օգնել Մեծ Բրիտանիային Սոլսբերիում Սկրիպալի թունավորման հանգամանքների պարզման գործում, փոխադարձության չի հանդիպում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչ-որ կերպ միջադեպի հանգամանքների պարզման օգնելու, այդ նպատակով փոխգործակցելու մեր ցանկությունը չի հանդիպել փոխադարձության։ Ինչ-որ բան բացատրելու մեր մտադրություններն ու փորձերը տարբեր մակարդակներում հանդիպում են թյուրըմբռնման և չլսելու ցանկության։ Պարզ ասած, բրիտանական դեսպանը չի գալիս Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ, երբ այնտեղ նստած են մարդիկ՝ պատրաստ պատասխանել ցանկացած հարցի», - նշել է Պեսկովը «Мир 24»-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ հայտնի չէ, թե ինչ տեղեկություն է օգտագործել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպական գործընկերների հետ շփումներում, ինչ տեղեկություն ունեն բրիտանացիները եւ ինչ է այնտեղ իրականում տեղի ունեցել։