24/03/2018 10:32
Պերուի կոնգրեսն ընդունել է նախագահի հրաժարականը
Պերուի կոնգրեսն ուրբաթ կայացած լիագումար նիստի ժամանակ ընդունել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկու ներկայացրած հրաժարականը: Նիստը հեռարձակվել է խորհրդարանի պաշտոնական ալիքում, փոխանցում է РИА Новости-ն:
Կուչինսկու հրաժարականին կողմ է քվեարկել 105 պատգամավոր:
Հաղորդվում է, որ առաջիկայում կկայանա երկրի փոխնախագահ Մարտին Վիսկարայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կհնչեցնի իր ուղերձը կոնգրեսին: Հարավամերիկյան երկրի ղեկավարի պաշտոնը վերջինս կզբաղեցնի մինչև 2021 թվականը: