24/03/2018 10:46
Պուչդեմոնի ձերբակալման համար դատարանը եվրոպական օրդեր է տվել
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան եվրոպական օրդեր է տրամադրել կատալոնական ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնի ձերբակալման համար, հայտնում է «Интерфакс»-ը:
Բացի Պուչդեմոնից՝ ձերբակալման օրդեր է տրվել նաև Բելգիայում բնակվող 4 և Շոտլանդիյում գտնվող մեկ քաղաքական գործչի ձերբակալման համար:
Դատավորը միջազգային օրդեր է տվել նաև Կատալոնիայի Ձախ հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Մարտա Ռովերի ձերբակալման համար, որն ավելի վաղ փախչել էր Շվեյցարիա: