24/03/2018 11:00
Ֆրանսիայում ահաբեկչությունների հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը
Ֆրանսիայի հարավում ահաբեկչական շարքի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը: Նրանցից երկուսի վիճակը ծանր է, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Le Figaro-ն:
Միջադեպը որակվել է որպես ահաբեկչություն՝ ծայրահեղականների կողմից: Մակրոնն առանձին շնորհակալություն է հայտնել ժանդարմին, որը համաձայնել էպատադ դառնալ, և իրենով փոխարինել սուպերմարկետում գտնվող մարդկանցից մեկի:
Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում ահաբեկչական հարձակումների շարք է իրականացվել: 26-ամյա Ռեդուան Լակդիմը Կարկասոնում ավտոմեքենա է առևանգել՝ սպանելով ուղևորին և ծանր վիրավորում հասցնելով վարորդին: Կես ժամ անց նա հրազենից վիրավորել է իրավապահ մարմինների աշխատակցին: Այս պահին նա գտնվում է կայուն վիճակում, նրա կյանքը վտանգված չէ: