24/03/2018 16:06
Ինչու՞ են Կանադայում ցանկանում ստեղծել կրիպտոակտիվների կարգավորման քաղաքականություն
Կանադայի Բանկի ավագ փոխնախագահ Քերոլին Ուիլկինսը կոչ է անում իշխանություններին ստեղծել կրիպտոակտիվների կարգավորման համար համաձայնեցված քաղաքականություն:
Տորոնտոյի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսում նա հայտարարել է, որ նման ռազմավարությունը պետք է ծածկի ինչպես կանխիկ, այնպես էլ ածանցյալ գործիքների և դրանց հետ կապված էկոհամակարգերի ռիսկերը:
Իր ելույթում նա օգտագործել է «գաղտնի ակտիվներ» տերմինը և կանխամտացված չի խոսել կրիպտոարժոյթների մասին, քանի որ դրանք չեն կատարում փողի առանցքային գործառույթներից որևէ մեկը:
Նա նաև նշել է, որ թեև այսօր շուկայում կրիպտոակտիվների տեսակարար կշիռը այնքան էլ մեծ չէ, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են բավականին շոշափելի ազդեցություն ունենալ ֆինանսական կայունության վրա: