24/03/2018 15:15
«Դիլիջան» ազգային պարկում կրկին հրդեհ է
Այսօր` շուրջ մեկ ժամ առաջ, «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը։
«Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, բայց քամին այն տարածում է դեպի անտառային հատված։
ԱԻՆ- տեղեկացված է, հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։ Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Facebook-ի իր էջում գրել է նա։