24/03/2018 10:23
Հայաստանի ճանապարհներն անցանելի են. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է
Մարտի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: