24/03/2018 11:17
Նավթը թանկանում է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,54 դոլարով ՝ հասնելով 70.45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,58 դոլարով՝ հասնելով 65,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: