24/03/2018 13:27
Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 հատ ոչխար սատկել է
Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։
Նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։