Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին

29/03/2018 19:50

Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին


Ասում են՝ աշխարհում յուրաքանչյուրն ունի իր նմանակը կամ նմանակները: Մի մասին հաջողվում է միմյանց տեսնել, մի մասն էլ օվկիանոսի տարբեր ծայրերում են գտնվում ու այդպես էլ իրար գոյության մասին չեն իմանում:

Օրեր առաջ համացանցը սկսեց «խոսել»՝ Երևան քաղաքում ու նույն բնագավառում կողք կողքի ապրում ու աշխատում են գրեթե զույգ եղբարներ հիշեցնող երկու երիտասարդ՝ Լևոն Սարգսյանն ու Հովհաննես Ազոյանը: Նրանց ապշեցուցիչ նմանությունը պայմանավորված չէ ո՛չ գեներով, ո՛չ էլ կերպար ստեղծելու հանգամանքով: Նրանք պարզապես աշխարհում սփռված այն նման մարդկանցից են, ովքեր ճակատագրի բերումով ծնվել ու ապրում են նույն երկրում:

Aysor.am-ի զրուցակիցը Լևոն Սարգսյանն է, ում վերջին շրջանում հանդիպում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տանդեմ» սիթքոմում՝ Բաբիկի կերպարում: 

- Լևոն, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված Ձեր լուսանկարներն իսկական խառնաշփոթ են առաջացրել: Ձեր և դերասան Հովհաննես Ազոյանի արտաքին նմանությունն ակնհայտ է, նույնիսկ շփոթմունք է առաջացնում: Դա կերպա՞ր է, թե՞ պարզապես զուգադիպություն:

- Սա հատուկ կերպար չէ, այլ՝ ուղղակի նմանություն: Ես նմանակող չեմ, այլ՝ հումորիստ: Չնայած մեր արտաքին նմանությանը` կարծում եմ՝ մեր կերտած կերպարները միմյանց նման չեն: Մազերս միշտ էլ գանգուր ու մի քիչ երկար են եղել, պարզապես 2010 թվականից հետո ծառայության նպատակով ժամանակ առ ժամանակ կտրել եմ: Հիմա նորից կերպարի համար մազերիս նախկին գանգրությունն ու երկարությունն էր անհրաժեշտ, ինչն էլ ունեմ: Եթե մի օր ինձ ճաղատ կերպար բաժին ընկնի ու պահանջվի, որ քաչալանամ, հաստատ չեմ հրաժարվի: Եվ ասեմ, որ ես առօրյայում հավաքած մազերով եմ, խուճուճներս աչքի չեն ընկնում (ժպտում է, հեղ.):

- Հովհաննեսի հետ հաճա՞խ եք հանդիպում գործնական կամ ընկերական միջավայրում:

- Առաջին անգամ հանդիպել ենք 2013 թվականին՝ ՈՒՀԱ-ի ЕрМИ թիմի 20-ամյակի շրջանակում: Հետագայում շփում չենք ունեցել:

- Այդ նմանությունը գործունեության մեջ Ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

- Հավատացեք՝ չի խանգարում, այս նմանության մեջ որևէ բացասական բան չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ կարծում եմ, որ համատեղ գործունեության ընթացքում այն դրական ազդեցություն կունենա ու երկուսիս էլ կօգնի:

- Որքան գիտեմ, դուք և Հովհաննեսն այժմ նկարահանվում եք նոր կատակերգական ֆիլմում՝ երկվորյակ եղբայրների կերպարում: Ճի՞շտ է այս տեղեկությունը:

- Ես միայն ֆիլմի բովանդակությանը, սցենարին եմ ծանոթ: Այս նախագծի հետ կապված` աշխատանքները դեռևս բանակցությունների փուլում են: Ամեն դեպքում, ես իմ համաձայնությունը հաստատել եմ, երբ Հովհաննես Ազոյանն էլ հաստատի, կանցնեն հաջորդ՝ աշխատանքային փուլին: 

- Այս ընթացքում նկարահանվում եք Հանրային հեռուստաընկերության «Տանդեմ» սիթքոմում: Սա Ձեր առաջի՞ն էկրանային աշխատանքն է:

- Ոչ, սա արդեն երրորդ սիթքոմն է, որում ես ներգրավված եմ: Գործունեությունս սկսել եմ 2008 թվականին՝ ՈՒՀԱ-ից, հիմա էլ ЕРМУ թիմից եմ, որտեղ հավաքված են Բժշկական համալսարանի տարբեր տարիների ՈՒՀԱ-ի անդամներ: Իմ մասնակցությամբ առաջին սիթքոմը Հ2 հեռուստաընկերության «Taxi Nema»-ն է եղել, հետո Մոսկվայում նկարահանվեցի ևս մեկ նախագծում, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով այդպես էլ եթեր չգնաց: Դե, հիմա էլ ինձ տեսնում եք «Տանդեմ»-ում:

- Ի տարբերություն 90-ականների՝ ՈՒՀԱ-ի հայկական թիմերն այսօր հաջողությունների չեն հասնում: Սրամտությա՞ն, սցենարի՞, թե՞ մեկ այլ խնդիր է առաջ եկել:

- Այսօրվա սերունդը ռուսերենի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, լեզվին լավ չի տիրապետում, իսկ այն, որ ՈՒՀԱ-ի մայր լեզուն ռուսերենն է, գաղտնիք չէ:  Հիմա ավելի լավ գիտեն անգլերեն, նույնիսկ իսպաներեն ու ֆրանսերեն, քան` ռուսերեն:

- Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

- Ո՛չ, սննդի անվտանգության տեսուչ եմ, բայց երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Դերասանության հետ կապված ճանապարհս սկսել եմ ՈՒՀԱ-ից: Սակայն ասեմ, որ ապագայում պատրաստվում եմ թատերական կրթություն ստանալ:

- Արդեն այդ բնագավառում եք, էկրաններին: Ձեզ սկսել են ճանաչել, հրավիրվում եք ֆիլմերում ու սիթքոմներում նկարահանվելու: Նման դեպքերում շատերը մասնագիտական կրթությունն ավելորդ են համարում՝ ձեռքբերած փորձն ու ոլորտում ծանոթությունը համարելով ամենամեծ դպրոցը:

- Մեզանից յուրաքանչյուրը մշտապես զարգանալու, առավել պրոֆեսիոնալ դառնալու ու վերև բարձրանալու կարիք ունի: Ես էլ բացառություն չեմ ու ինձ թվում է՝ Թատերական ինստիտուտն այս հարցում ինձ շատ կօգնի: Ասեմ, որ ինձ շատ է հետաքրքրում, գրավում բեմը, թատրոնը, բայց մինչև թատերական կրթություն չստանամ, չեմ մտնի այդ աշխարհ: Քիչ եմ «սնված» այն ամենով, ինչը պետք է թատրոնում հանդես գալու համար:

- Ընտրել եք մի ճանապարհ, որը թեև ճանաչում է բերում, սակայն այնքան էլ նպաստավոր չէ ֆինանսական տեսանկյունից: Չկա՞ մտավախություն, որ մի օր կարող է հետաքրքրությունը մարել ու զղջաք, որ ֆինանսապես առավել հարուստ ուղի չէիք ընտրել:

- Ըստ իս՝ յուրաքանչյուր արտիստ ինքն է պայմաններ դնում ու գին թելադրում: Այդ գումարի չափը միայն քո պրոֆեսիոնալիզմից է կախված: Եթե հետաքրքիր ու աշխուժություն առաջացնող կերպարներ ես ստեղծում, կարծում եմ, գումարից բողոքելու շատ տեղ չես ունենա (ժպտում է, հեղ.): Ինձ թում է՝ եթե սցենարդ լավն է, բայց դերասանը` վատը, ահավոր կլինի, բայց այ լավ դերասանը կարող է կատակերգական վատ սցենարն այնպես խաղալ, որ չկարողանաս ծիծաղդ զսպել:

- Որքան հասկացա՝ Ձերը միայն կատակերգությունն է, դրամատիկ կերպարներում Ձեզ չեք տեսնում:

- Այո, մյուսները կփորձեմ միայն այն դեպքում, երբ գոնե 50-60 տոկոս թատերական կրթություն ստացած կլինեմ: Հիմա միայն КВН-ի դպրոց եմ անցել ու ինձ մենակ այդ սանդղակի մեջ կարող եմ թույլ տալ գտնվել: Բնույթով այնպիսին եմ, որ նրանից, ինչը չեմ կարող անել, հրաժարվում եմ: Անգամ, եթե մեծ գումարներ առաջարկեն:

- Իսկ երգելով կամ հանդիսավարությամբ չե՞ք փորձում գումար աշխատել, թե՞ դա էլ Ձեր սկզբունքների մեջ չի մտնում:

- Սկզբունքայնության հարց չի, ուղղակի երգել չգիտեմ, իսկ մի բան չիմանալ ու դա անել, խաբեություն է: Ինչ վերաբերում է թամադայությանը, մինչև հիմա չեմ փորձել, ու չգիտեմ՝ հետո ինչ կլինի (ծիծաղում է, հեղ.):

- Հայ դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել, ո՞ւմ խաղն է Ձեզ հետաքրքիր:

- Հավատացեք՝ ինձ բոլորն են հետաքրքիր՝ անկախ իրենց տարիքից, սեռից ու ձեռքբերած հաջողություններից: Բոլոր նախագծերին հետևում եմ, փորձում եմ լավ ու օգտակար դասեր քաղել: Իրենց արած սխալներն էլ ես չեմ անում (ժպտում է, հեղ.): Հաճելի կլինի նկարահանվել այն դերասանի հետ, ում հետ էկրանին լավ կերևամ ու ով ինձ համար հետաքրքիր խաղընկեր կլինի:

- Լևոն, մի փոքր էլ խոսենք Ձեր ընտանիքի մասին:

- Ծնունդով Երևանից եմ, արմատնես՝ Ուջան գյուղից: Առավել խորը արմատներս՝ պապերս, Սասունից են… Ունեմ եղբայր, հայր, մայր, ովքեր արտերկրում են բնակվում: Ես էլ մնացել եմ այստեղ, որպեսզի իմ գործունեությունը ծավալեմ ու որոշ հաջողությունների հասնեմ: Բնավորությամբ նպատակասլաց եմ, միշտ առաջ եմ գնում: Տեղում չեմ դոփում ու հետ չեմ նայում (ժպտում է, հեղ.):

- Դրսում առավել հեշտ չէ՞ր լինի հաջողության հասնել:

- Չգիտեմ, ինձ համար ուրիշ երկրում կոնֆորտ չի: Իմ հայրենիքում զբաղվում եմ իմ սիրած գործով, որն ինձ տալիս է ապրելու ու հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Իմաստ չեմ տեսնում հեռանալու…

- Ամուսնացա՞ծ եք:

- Դեռևս ոչ, բայց արդեն պատրաստվում եմ ամուսնանալ: Ընտրյալս իմ ոլորտի հետ կապ չունի, ավելի շատ օրենքի բնագավառում է:

- Ձեր՝ արդեն իսկ հայտնիությունը նրան չի՞ խանգարում:

- Չէ, քանի որ ես նույն մարդն եմ մնացել, ինչպիսին մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ էի: Ինձ հաճելի է, որ մարդիկ ճանաչում են, մոտենում, շփվում, կարծիքներ հայտնում:

- Հավանաբար, նաև Ձեզ հետ նկարվելու ցանկություն են հայտնում: Նորից անդրադառնալով Լևոն Սարգսյան-Հովհաննես Ազոյան նմանությանը՝ պատահե՞լ է՝ դրսում Ձեզ շփոթեն:

- Երբեմն լինում է, բայց ես դա զգալով՝ հրաժարվել եմ նկարվելուց ու բացատրել, որ ես այլ մարդ եմ: Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել:

- Մարտի 27-ին դարձաք 27 տարեկան: Ի՞նչ միջավայրում եք անցկացրել Ձեր ծննդյան օրը: Դերասան ընկերներ եղե՞լ են Ձեր կողքին:

- Ես միշտ նախընտրել եմ ընտանեկան մթնոլորտը, բայց քանի որ հիմա ընտանիքս դրսում է գտնվում, նախ՝ ապագա կնոջս հետ եմ անցկացրել, հետո արդեն հավաքվեցինք ընկերներով: Իմ կողքին էին բոլոր նրանք, որոնց ես սիրում ու կարևորում եմ: Ինչ վերաբերում է դերասան ընկերներիս, նախ՝ ЕРМУ թիմի բոլոր անդամներն են, ովքեր արդեն ընտանիքի պես են ինձ համար: Եվ արդեն նաև Ֆելիքս Խաչատրյանը, ում հետ բավական մտերմացել ենք «Տանդեմ»-ի ընթացքում: Նա իմ ավագ ընկերն է, իրենից շատ բան եմ սովորում ու դեռ շատ բան էլ ունեմ սովորելու:

- Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք ավելացնել մեր զրույցում:

- Ընդամենը կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ ու աշխատում եմ, նաև նրանց, ովքեր ինձ հետևում ու սիրում են: Իհարկե, չմոռանամ նաև չսիրողներին, նրանց էլ շատ-շատ շնորհակալ եմ:

- Կա՞ն այդպիսիք:

- Իհարկե կան:  Նրանք, ովքեր քո աշխատանքի վերաբերյալ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիք են հայտնում, ուրեմն չեն սիրում: Ի դեպ, նման «անկարծիք» մարդիկ շա՜տ վտանգավոր են (ժպտում է. հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են