Դա ինձ չի վիրավորում, դրանից հետո ես չեմ դադարում մնալ այն, ինչ կամ. անկեղծանում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը

30/03/2018 18:35

Դա ինձ չի վիրավորում, դրանից հետո ես չեմ դադարում մնալ այն, ինչ կամ. անկեղծանում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը


Սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրուցելու առիթներ հաճախ են ստեղծվում, քանի որ մշակութային դաշտում նա այսօր ամենաակտիվ խաղացողներից է: Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայկական կինոյում որոշակի աշխուժություն մտցրած ռեժիսորը, սակայն, մինչ իր ֆիլմերի էկրան բարձրանալը, դրանց մասին խոսել չի սիրում: Նկատում է՝ ամեն ինչ էկրանը ցույց կտա, լավն ու վատն էլ հանդիսատեսը կորոշի:

Aysor.am-ը Մհեր Մկրտչյանի հետ զրուցել է ոչ միայն առաջիկա ծրագրերի, այլև՝ ոլորտում առկա խնդիրների, շռայլվող շքանշանների ու հայկական «օսկարյան» մոլուցքի մասին: 

- Պարոն Մկրտչյան, օրերս թատրոնի միջազգային օրն էր: Այս շրջանակներում կցանկանայի խոսենք ժամանակակից թատրոնի առավելությունների ու խնդիրների մասին, քանի որ ինքներդ էլ այսօր թատրոն եք ղեկավարում: Ի՞նչն է պակասում հայ թատրոնին:

- Այսօրվա պայմաններում, նկատի ունեմ որակյալ ֆիլմերի դեֆիցիտի պայմաններում, թատրոնը մեզ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի պահպանենք դերասանի մասնագիտությունը: Այսօր մեր երկրում թատրոնը միակ տեղն է, որտեղ դերասանները հնարավորություն ունեն տարբեր բաներ փորձելու, տարբեր ձևերով դրսևորվելու ու որոշակի նշաձող սահմանելու: Ինչի՞ պակաս ունենք. եթե շաբլոն տեքստեր չասեմ, ապա մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լավ դրամատուրգիա ու մեծ քանակությամբ լավ ռեժիսորներ:

- Սովորաբար, Դուք ռեժիսորն եք Ձեր իսկ գրած սցենարների: Ինչո՞ւմ է խնդիրը՝ չե՞ք վստահում այլ սցենարիստներին:

- Հանգամանքների բերումով է այդպես ստացվել: Ընդհակառակը, ես շատ կուզենայի աշխատել ուրիշի նյութի մեջ:

- Որքան գիտեմ՝ այժմ միանգամից երկու ֆիլմ եք նախաձեռնել՝ «Լյուդվիգ անունով ոզնին» և «Վիվարո»: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ մասին:

- «Վիվարոն» ֆիլմի վերնագիրը չէ: Ես իմիջային գովազդ եմ նկարում Վիվարո ընկերության համար: Ու ասեմ, որ ինձ շատ հետաքրքիր է համագործակցել նրանց հետ: Ինձ հետաքրքիր է աշխատել այն մարդկանց հետ, որոնց երևակայությունն ու մտածողությունը սահմաններ չունեն: Ինչ վերաբերում է իմ նոր լիամետրաժ ֆիլմին, ապա այն հիմա գտնվում է հետարտադրական փուլում և աշնանն արդեն էկրաններին կլինի:

- Ընդհանրապես, դժվար չէ՞ միաժամանակ մի քանի նախագծերում աշխատելը:

- Եթե ֆիլմերի տեսանկյունից ենք խոսում, ապա, այո՛, միանգամից երկու ֆիլմ նկարել հնարավոր չէ: Համենայնդեպս, ես չեմ կարողանում այդպես: Իհարկե, նկատի ունեմ նկարահանման ընթացքը: Իսկ այ հետարտադրական փուլն ավելի քիչ ժամանակ է խլում: Այս էտապում երկու բան համատեղել հնարավոր է:

- Ֆիլմարտադրության մեջ պակաս կարևոր չէ ֆիլմի երաժշտություն գրելը: Ինչպե՞ս եք առաջնորդվում այս հարցում, այս անգամ ո՞ւմ հետ եք պատրաստվում համագործակցել:

- Երաժշտությունը կինոյում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Այն կոմպոզիտորներն, ովքեր աշխատում են ֆիլմերի վրա, պետք է հասկանան, որ իրենց երաժշտությունը չպետք է ապրի առանձին կյանքով ու չպետք է խանգարի ֆիլմին: Հիմա ես աշխատում եմ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի հետ՝ «Կարեն/Սևակ» փրոդաքշն: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կստացվի: Ֆիլմում կհնչի նաև մի երգ, որի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, ու հենց նա էլ կկատարի այն՝ տաղանդավոր ու շատ հմայիչ Սոնան: Ավետ Բարսեղյանի հետ, ով երգի բառերի հեղինակն է, սա արդեն երկրորդ համագործակցությունն է: Ավետն իր գործի վարպետն է: Նա բառերը գրում է ոտքի վրա, ու դա նրա մոտ հանճարեղ է ստացվում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ մինչև հիմա չեն թույնել նրան (ժպտում է՝ հեղ.):

- Պարոն Մկրտչյան, որքանո՞վ է պետությունը՝ Մշակույթի նախարարությունը, Կինոգործիչների միությունը աջակցում հայ ռեժիսորին:

- Իսկ ինչո՞ւմ պետք է աջակցեն: Ռեժիսորի փոխարեն ոչ ոք չի կարող աշխատել: Եթե դուք նկատի ունեք պետական ֆինանսավորումը, ապա որքան գիտեմ այժմ ֆինանսավորման նոր օրենք է մշակվում: Եկեք մի քանի րոպե պատկերացնենք, որ այդ նոր կանոնները շատ օպտիմալ են, որ նոր օրենքը լավագույնը կլինի աշխարհում. կփոխվի՞ դրանից հայկական կինոյի որակը: Կարծում եմ՝ ոչ: Արդյունքում՝ պրոյեկտներ սկսում են նույն այն մարդիկ, ովքեր եղել են այս 25 տարիների ընթացքում: Նրանցից շատերը բազմաթիվ հնարավորություններ են ունեցել ինչ-որ բան ապացուցել իրենց ֆիլմերով, բայց իրականում շատ քչերն են կարողացել ինչ-որ արժեքավոր բան ստեղծել: Եզրակացություն՝ ով էլ լինի մշակույթի նախարարը ու ինչ գումարներ էլ դուրս գրվեն, ոչինչ չի փոխվի, մինչև չվերափոխվի ֆիլմ ստեղծողների կրթական համակարգը:

- Ռեժիսորները Հայաստանում ազա՞տ են թեմայի ընտրության հարցում, թե՞, այնուամենայնիվ, պետական վերահսկողություն կա:

- Հայաստանում շատ լավ ու վատ բաներ կան, բայց որ ցենզուրա չկա, դա հաստատ: Կարծում եմ՝ բոլորն էլ ազատ են թեմայի ընտրության հարցում:

- Ապրիլյան պատերազմից դեռևս 2 տարի է անցել, սակայն ռեժիսորները քիչ թե շատ ակտիվությամբ անդրադառնում են այդ թեմային՝ ֆիլմեր, նույնիսկ ներկայացումներ կան այս թեմայով: Ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ Ցեղասպանության մասին հայկական արտադրության ֆիլմեր գրեթե չունենք, արցախյան պատերազմին սկսեցինք կինոպատկեր տալ շուրջ 25 տարի անց, իսկ ապրիլյան պատերազմն այդքան ակտիվ է նաև մշակութային ոլորտում:

- Ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Երևի, որովհետև հիմա դա շատ ակտուալ է: Երևի կարծիք կա, որ այդ թեման հանդիսատեսի կողմից կընդունվի իր հուզականության շնորհիվ կամ այս թեման պետության կողմից ավելի հեշտ կֆինանսավորվի… Այստեղ դժվար է որոշել անկեղծի ու շահագործության սահմանը:

- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են ռեժիսորների հարաբերությունները միմյանց հետ: Հայաստանում Ձեր մեջ մրցակցություն կա՞:

- Իրականում, մրցակցությունը հրաշալի բան է: Բայց, ցավոք, Հայաստանում շատ ռեժիսորներ կարծում են, որ իրենք մրցակցությունից դուրս են: Հենց դրանում է խնդիրը (ժպտում է՝ հեղ.):

- Իսկ ընկերություն անո՞ւմ եք:

-  Կան ռեժիսորներ, ում հետ ես ընկերություն եմ անում ու ում հաջողություններով ուրախանում եմ: Չեմ ուզում այս թեման ավելի ընդհանրացնել, միայն կասեմ, որ իմ ընկերների շրջանը բավականին նեղ է: Ու դա, թերևս, ոչ թե մասնագիտական այլ մարդկային ընտրություն է: Նրանք են Արշալույս Հարությունյանը, Հարություն Խաչատրյանն ու Միքայել Դովլաթյանը: Շատերի հետ էլ ուղակի ծանոթ չեմ:

- Թեև Դուք միշտ նշում եք, որ փառատոններն ու տարատեսակ մրցույթները Ձեզ համար կարևոր չեն, սակայն, ամեն դեպքում, մտածո՞ւմ եք երբևէ նման ֆիլմ ստեղծելու մասին: Հատկապես, որ արդեն մի քանի տարի է՝ հայ ռեժիսորները փորձ են անում հայտնվել Ամերիկյան կինոակադեմիայում ու նվաճել երանելի «Օսկարը»:

- Հիմարություն է պլանավորել ու «Օսկար»-ի համար ֆիլմ նկարել: Ֆիլմ նկարելիս ես միշտ աշխատում եմ դա անել իմ հնարավորության մաքսիմումով: Իսկ թե ինչպիսի՞ն այն կստացվի՝ «Օսկա՞ր», թե, ասենք, օրինակ «Նորք-Մարաշ» կինոփառատոնի համար, ոչ-ոք չի կարող իմանալ: Բոլոր ամպագորգոռ հայտարարություններն այն մասին , որ Հայաստանից ֆիլմ է ներկայացվում «Օսկար»-ի, ամբողջ PR-ն ու հիացմունքն այս թեմայի շուրջ միշտ էլ հանգեցրել են նույն վեջաբանին. ամերիկացիները ռուսների թշնամիներն են դրա համար էլ «Երկրաշարժ» ֆիլմը չընդունեցին, իսկ հայ-պարսկական ֆիլմը չանցավ, որովհետև չարակամ ինչ-որ մեկը զանգահարել էր Լոս-Անջելես չգիտեմ՝ ում (ծիծաղում է՝ հեղ.): Մենք ինքնագնահատականի հետ լուրջ խնդիրներ ունենք: Ուղղակի նկարեք որակյալ ֆիլմ: «Օսկար»-ը մի օր աննկատ կգա, կամ էլ՝ չի գա (ժպտում է՝ հեղ.):

- Պարոն Մկրտչյան, կցանկանայի անդրադառնանք նաև պետական պարգևներին ու շքանշաններին, որոնք վերջին շրջանում ամենաքննարկվածն են. մարդկանց մի մասը գտնում է, որ «ում ասեք» շքանշան ու կոչում են տալիս՝ արժեզրկելով դրանց կարևորությունը, մի մասն էլ վստահ է, որ ժողովրդի սերը վայելող արվեստագետներն անձամբ պետք է հրաժարվեն իշխանության կողմից տրվող մրցանակներից ու պարգևներից՝ որպես բողոք իշխանության դեմ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս երկու տարբեր հանգամանքներին, և արդյոք ճիշտ է քաղաքականությունն ու արվեստը միմյանց խառնելը:

- Ես դատավոր չեմ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, ինքն է պատասխան տալիս իր քայլերի համար: Այն , որ արվեստում չպետք է քաղաքականություն լինի՝ հաստատ է: Բայց ինչ-որ մեկին այդ մեդալն անհրաժեշտ է, ինչ-որ մեկին՝ ոչ: Ես կարող եմ միայն իմ անունից պատասխան տալ. ես, իսկապես, կարծում եմ, որ մեր երկրում մեծ քանակությամբ մեդալներ ու կոչումներ կան: Ու իսկապես կարծում եմ, որ դրանք շատ արժեքազրկված են: Ես շատ կուզեի ևս 2 անգամ արժանանալ պետական մրցանակի՝ այդպիսով կրկնեի հորս ցուցանիշը: Ինչ վերաբերվում է մնացած մեդալներին ու կոչումներին, կարող եմ երդվել, որ կհրաժարվեմ դրանցից, եթե, իհարկե, նման առիթ լինի: Ու դա ոչ արհամարհանք է, ո՛չ էլ մեծամտություն: Դա ազնվություն է ինքդ քո հանդեպ: Եթե ես համարում եմ դա արժեքազրկված՝ ընդունել չեմ կարող:

- Հավանաբար, հետևում եք հայկական սերիալարտադրությանը, քանի որ ինքներդ էլ Հանրային հեռուստաընկերության համար բազմասերիանոց ֆիլմեր եք պատրաստում: Հավանո՞ւմ եք մեր սերիալային եթերները:

- Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ես լուրջ պատասխանեմ այս հարցին: Բայց որպես պատասխան Ձեր այս հարցին՝ միշտ լսել եմ հետևյալ նախադասությունը՝ ժողովուրդը նայում է, ու մենք բարձր ռեյտինգ ունենք: Կամ՝  մենք տալիս ենք այն, ինչ պահանջում է ժողովուրդը … Այստեղ ուզում եմ ցիտել Սոս Սարգսյանին, մի մարդու, ում տաղանդն ու մարդկային որակը չափ չունի. «Դուք ժողովրդի ուզածը չե՛ք տալիս, դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին»… Ու դա հենց այդպես է:

- Վերջերս «Մովսես Խորենացու» մեդալի արժանացավ սերիալների հեղինակ Դիանա Գրիգորյանը, ու այս հանգամանքը ևս բուռն քննադատության առիթ դարձավ: Որպես ռեժիսոր՝ Ձեր էգոն նման պարգևներից չի՞ վիրավորվում:

- Դա ինձ չի վիրավորում: Դրանից հետո ես չեմ դադարում մնալ այն, ինչ կամ: Իսկ արդյոք այդ ամենը վնասում է պետության իմիջին՝ չգիտեմ: Թող դրա մասին մտածեն մշակույթի գծով նախագահի խորհրդականները:

- Երկար տարիներ Մոսկվայում եք ապրել ու աշխատել: Նկատելի էր, որ ռուսական արտադրության Ձեր ֆիլմերում դուք աշխատում էիք նաև Հրանտ Թոխատյանի, Նազենի Հովհաննիսյանի, Մկրտիչ Արզումանյանի հետ, սակայն Ձեր հայկական արտադրության ֆիլմերում այս անունները, կարծես թե բացակայում են, դերասանների բոլորովին այլ նախընտրած կազմ ունեք…

- Մի փնտրեք դավադրություն այնտեղ, որտեղ չկա: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. առաջ ես ճանաչում էի միայն նրանց, իսկ այսօր ավելի շատ դերասանների գիտեմ: Այո՛, ավելի քիչ աստղային: Բայց նրանք լիովին համապատասխանում են իմ ռեժիսորական ստանդարտներին:

- Մարդիկ սիրում են Ձեր ձեռագիրը որպես սցենարիստ ու ռեժիսոր, ըստ Ձեզ՝ առավել մեծ հաջողության չե՞ք հասնի, եթե այդ ձեռագրին գումարեք նաև դերասանական առավել ճանաչված կազմ:

- Ես հատուկ հաջողություն չեմ փնտրում: Ու ես սիրում եմ կազինո: Ո՞վ էր ճանաչում դերասան Սամվել Թադևոսյանին: Ու հանկարծ նա աստղ է արթնանում: Իսկ հիմա նա ստիպված կրում է այն ծանր բեռը, որը կոչվում է համաժողովրդական սեր: Դա դժվար բան է, կարող ես կոտրվել: Եվ հետո, աստղերի հետ աշխատելը իր բացասական կողմն էլ ունի: Նրանց հետ բազմաթիվ ասոցիացիաներ կան, հանդիսատեսի կողմից կա որոշակի ձևավորված կերպար:

- Բայց դուք եք գրում նոր կերպարը, դուք կարող եք փոխել այդ կարծրատիպը:

- Իհարկե, կարելի է կյանքիցդ մի տարի հատկացնել և փորձել կոտրել որոշ կարծրատիպեր և ապացուցել հանդիսատեսին, որ այս կամ այն դերասանը կարող է և այսպիսին լինել, որ նա իրականում շատ տաղանավոր է: Բայց ինչո՞ւ: Որ այդ ամենից երկու ամիս հետո նրան տեսնես ինչ որ սերալում կամ սիթքոմում, որտեղ նա էկրանից բոլորին «ասում» է՝ իմ գինը 340 դրա՞մ է:

- Կարոտո՞ւմ եք ռուսական կինոշուկան: Մտածո՞ւմ եք կրկին այնտեղ վերադառնալու մասին:

- Մի շտապեք ազատվել ինձանից (ժպտում է՝ հեղ.)…

- Նկատել եմ, որ Ձեր էկրանային հերոսուհիներն արտաքինով բավական նման են: Դա կնոջ Ձեր իդեա՞լն է:

- Ցավոք, ես չունեմ կնոջ կոնկրետ իդեալ: Կանանց մեջ ես սիրում եմ տարատեսակության միքսը, համադրությունը:

- Պարոն Մկրտչյան, սովորաբար, ասում են՝ հայրերի ու որդիների ձեռագրերը նմանվում են, պարզապես՝ որդիներն առավել կատարելագործված են լինում: Ըստ իս՝ Ձեր և Ալբերտ Մկրտչյանի ձեռագրերը միմյանցից բավական տարբեր են: Կա՞ն ընդհանրություններ, որոնք, գուցեև առաջին հայացքից նկատելի չեն: Ի՞նչ եք ժառանգել Ալբերտ Մկրտչյան ռեժիսորից:

- (Մտածում է՝ հեղ.) Գենը գիտության կողմից դեռ լիովին չբացահայտված մի բան է: Ես միայն կարող եմ հույս ունենալ, որ հորիցս մի քիչ տաղանդ եմ ժառանգել…

- Եթե այսօր մեր կողքին լիներ Ձեր հորեղբայրը՝ Մհեր Մկրտչյանը, էկրանային ի՞նչ կերպարում կնկատեիք նրան:

- Հասկանում եք՝ նա չկա: Ու չկա արդեն վաղուց: Եվ նմանատիպ հարցերի բոլոր պատասխանները պետք է ունենան երկար, գեղեցիկ, բայց հորինված բովանդակություն: Իսկ ես ռեալիստ եմ (ժպտում է՝ հեղ.):

- Ալբերտ Մկրտչյանը վերջերս կյանքից հեռացավ: Հայրեր-որդիներ թեման շարունակելով՝ ո՞րն է եղել հոր պատգամը՝ որդուն:

- Գուցե կգա ժամանակ ու ես կխոսեմ այդ թեմայով, բայց ոչ հիմա…

- Գիտեմ, որ Ալբերտ Մկրտչյանը կիսատ թողած ֆիլմ ուներ: Հնարավո՞ր է՝ այն ինքներդ ավարտին հասցնեք:

- Խոսքը «Լակոտը» ֆիլմի մասին է, որի հեղինակը Սոս Սարգսյանն է: Ցավոք հիվանդության պատճառով հայրս չկարողացավ նկարել այդ ֆիլմը: Նա նկարել է ֆիլմի ընդամենը 10 %-ը: Հետո կիսատ գործը ուրիշ ռեժիսոր է շարունակել: Էդպես է ստացվել… Ու վատ է ստացվել… Ու դա իմ պարտքն է եթե, իհարկե, Սոս Սարգսյանի ընտանիքը դեմ չլինի՝ նորից նկարել «Լակոտը»:

- Անդրադառնանք նաև օրվա թեմային. հետաքրքիր զուգադիպությամբ մեր զրույցը տեղի ունեցավ հենց այսօր՝ Ձեր ծննդյան օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Ինչպե՞ս և ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել ծննդյան օրերը:

- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար… Այս տարի այն կանցնի աշխատանքի մեջ: Իսկ առհասարակ ծննդյանս օրը նշում եմ միայն ամենամտերիմ մարդկանց հետ:

- Գո՞հ եք անցած 46 տարիներից, որո՞նք են գլխավոր ձեռքբերումները, բացթողումներն ու կորուստները:

- Մի նախադասությամբ շարադրել ապրածս 46 տարի՞ն: Դուք շատ բարձր կարծիք ունեք իմ մասին (ժպտում է՝ հեղ.)… Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ինձ դժվար էր, բայց շատ հետաքրքիր:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին Այսօր, 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Այսօր, 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը Այսօր, 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել Այսօր, 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն Այսօր, 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը