02/04/2018 22:35
«Բուրգեր Քինգում» պայթյունից տուժածները ստացել են մակերեսային վնասվածքներ, ծանր է 8-ամյա աղջկա վիճակը. Բաժանմունքի վարիչ (Տեսանյութ)
Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել է ութ մարդ՝ տարբեր վնասվածքներով, Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, տեղեկացրեց բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։
Հիվանդանոց տեղափոխվածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը այս պահին վիրահատարանում է։
«Նրանք բոլորը մակերեսային վնասվածքներ են ստացել՝ քերծվածքներ, սալջարդեր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - տեղեկացրեց Կարապետյանը։
Ռուբինայի վիճակը, մասնագետի խոսքով, ծանր է և այժմ վիրահատվում է։
«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիր կա և ինչ վիրահատություն է», - ասաց Կարապետյանը։