03/04/2018 00:39
«Բուրգեր Քինգում» պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ բալոն. նոր մանրամասներ
ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցած պայթյունից։
Մասնավորապես, պարզվել է, որ «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:
Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (16 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):