03/04/2018 00:08
«Բուրգեր Քինգում» պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Aysor.am-ին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Ըստ Հոդված 279-ի՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որը կատարվել է անզգուշությամբ, վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: